Encyclopedia

Աշխարհի ամենափոքր գորտը

Պապուա Նոր Գվինեայի մերձարևադարձային անտառների ուսումնասիրությամբ զբաղվող արշավախմբի ամերիկյան գիտնականները հայտնաբերել են գիտությանը մինչ այժմ հայտնի գորտերից ամենափոքրերին:

PLoS ONE գիտական ամսագրի հոդվածում հաղորդվում է, որ հայտնաբերված գորտերը Paedophryne amauensis և Paedophryne տեսակի են: Նրանց երկարությունը 7,7 և 8 մմ է:

 

Դրանք ոչ միայն աշխարհի ամենափոքր գորտերն են, այլև ամենափոքր ողնաշարավորները: Մինչ այժմ ամենափոքր ողնաշարավոր կենդանին ինդոնեզիական Paedocypris progenetica ձկնիկն էր, որի չափերը չեն անցնում 7,9 մմ-ը:

 

Այդ գորտերն առավելապես բնակվում են մերձարևադարձային անտառների թափված տերևների կույտերում: Միկրոսկոպիկ գորտերին հաջողվել է գտնել նրանց արձակած հազիվ լսելի ձայների շնորհիվ:
 
Հետազոտողները կարծում են, որ այդ արարածները կենսաբանական շեղումներ չեն, այլ ավելի վաղ չարձանագրված էկոլոգիական տեսակ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.