Encyclopedia

Արևմտյան ֆլամանդերեն

Արևմտյան ֆլամանդերենը հոլանդական բարբառների խումբ է, որոնք գործածվում են Նիդերլանդներում, Բելգիայում և Ֆրանսիայում։

 

Արևմտյան ֆլամանդերենով խոսում են Արևմտյան Ֆլանդրիայի (Բելգիայում)1,05 միլիոն բնակչությունը, ևս 90,000 հարևան Հոլանդիայում Զեյլանդական Ֆլանդրիայի ծովափնյա շրջաններում և մոտավորապես 20,000 մարդ Ֆրանսիայի հյուսիսում, որտեղ այն դասակարգվում է որպես հոլանդերենի ընդունված բարբառ և համարվում է Ֆրանսիայի լեզուներից մեկը։ Արևմտյան ֆլամանդերենը գործածվում է նաև Բրյուգես, Կորտրիյկ, Օսթենդ, Ռոյսլեյր և Իպրես քաղաքներում։
Հոլանդիայի զեյլանդական գավառներում գործածվում է զեյլանդերենը, որը երբեմն նույնպես համարվում է Արևմտյան ֆլամանդերենի բարբառ։ Զեյլանդական Ֆլանդրիայի բարբառները համարվում են ֆլամանդերենի արևմտյան և արևելյան ճյուղերը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.