Encyclopedia

Աշխարհի ամենաթանկ գովազդը

Աշխարհի ամենաթանկ գովազդը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, համարվում է "Chanel No 5" օծանելիքի 4 րոպեանոց գովազդային տեսահոլովակը, որում նկարահանվել է հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը։

Տեսահոլովակը նկարահանվել է Սիդնեյում ընդամենը 5 օրվա ընթացքում։ Տեսահոլովակի 1 րոպեն գնահատվում է 11 միլիոն դոլար, իսկ այն բաղկացած է այդպիսի 4 րոպեներից։ Այսինքն՝ գովազդային տեսահոլովակի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 44 միլիոն դոլար։

 

Տեսահոլովակում նկարահանվելու համար Նիկոլ Քիդմանն ստացել է գովազդի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաթանկ հոնորարը։ Նկարահանման ամեն 1 րոպեի համար նա ստացել է մոտ 1 միլիոն դոլար, այսինքն՝ ընդհանուր 4 միլիոն դոլար։

 

Այսպիսով, Նիկոլ Քիդմանը դարձել է "Chanel No 5" բրենդի ամենահաջողված դեմքը, իսկ "Chanel No 5"-ը՝ ամենավաճառվող օծանելիքներից մեկն աշխարհում։ 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.