Encyclopedia

Չիկագոն ստացավ քաղաքի կարգավիճակ

1674թ.-ի դեկտեմբերի 4-ին ձմեռելու նպատակով Ժակ Մարկետը Միչիգան լճի հարավարևմտյան մասում հիմնում է միսիոներական դիրքեր, որտեղ հետագայում հիմնվում է ամերիկյան Չիկագո քաղաքը: Վերջինս քաղաքի կարգավիճակ ստացել է 1837 թվականի մարտի 28-ին:
Ամերիկյան Մեծ լճերից մեկի՝ Միչիգանի ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն: Միայն 1833-1840 թվականներին քաղաքի բնակչության թիվը 350-ից աճեց՝ դառնալով 4000 մարդ: 2009 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 2.862.244 մարդ: 
 
Քաղաքը համարվում է տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային մայրաքաղաք: Չիկագոյի գլխավոր պատմամշակության վայրերից մեկը «Ջրային աշտարակն» է: Վերջինս այն եզակի կառույցներից է, որ կանգուն է մնացել 1871 թվականի «մեծ հրդեհից» հետո:
 
Քաղաքի անսովոր օրենքներից են՝ չի կարելի ձուկ բռնել գիշերազգեստով, ինչպես նաև օպերա գնալ «պուդել» ցեղատեսակի շան հետ: Ի դեպ, "Chicago" բառը նշանակում է «վայրի սոխ/սխտոր»: Քաղաքը ոչ պաշտոնապես անվանում են նաև «Քամիների քաղաք»:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.