Encyclopedia

Հասարակական կազմակերպություն

Հասարակական կազմակերպությունը իրավական կազմակերպություն է, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։

Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ–կառավարական կազմակերպություն եզրով։ Հասարակական կազմակերպություններիը ստեղծվում են որոշակի այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար որոնք միայանակ մարդու համար անհնարին կամ դժվար է լուծել: Այդ նպատակով համընդհանուր շահեր ունեցող անձինք միավորվում են և ստեղծում կազմակերպությունը, որի նպատակը կարող է լինել նպաստել որոշակի հոգևոր մշակութային, գիտական և այլ խնդիրների լուծման համար: Գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի բաժանվում նրա անդամների միջև, այլ կարող է միայն ծախսվել կանոնադրական նպատակների իրագործման համար:

Հասարակական կազմակերպության անդամները որոշակի հաճախությամբ վճարում են անդամավճար:
Հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն կայուն ֆինանսավորում: Դրանց նախապես մշակած ծրագրերը, հաստատվում և հետագայում ֆինանանսավորվում են պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից:
 
Հասարակական կազմակերպությունների հիմնական ուժն իրենցից ներկայացնում են կամավորները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.