Encyclopedia

Maybelline-ն արտադրեց առաջին սևաներկը

Դեղագործ Թ. Լ. Վիլյամսը 1915 թվականին Նյու Յորք քաղաքում հիմնադրեց "Maybelline" ամերիկյան ընկերությունը: Այսօր ընկերության արտադրանքը վաճառվում է ամբողջ աշխարհում:

1917 թվականի մարտի 16-ին ընկերությունն  արտադրել է աչքերի համար առաջին սևաներկը : Ահա թե ինչպես առաջացավ նման կոսմետիկ միջոց ստեղծելու միտքը: 20-ամյա Վիլյամսը մի օր նկատեց, որ իր քույր Մեյբլը վազելինից և ածխի փոշուց պատրաստված նյութ է քսում թարթիչներին՝ ավելի մուգ դարձնելու նպատակով:

 
Շուտով նա իր ընկերությունում սկսեց "Lash-Brow-Ine" անվանումով ապրանքի արտադրությունը: Այն իր տեսակի մեջ եզակի էր, սակայն անվանումը վանում էր սպառողներին: Այդ պատճառով էլ Վիլյամսն անվանափոխեց այն՝ կոչելով "Maybelline" (անգլ.`   Maybel, vaseline):
 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.