Health Corner

Կաթնատամների հեռացումը

Կաթնատամների փոխումը հիմնական ատամների նորմայում տեղի է ունենում 6 - 13 տարեկան հասակում: Դա բնական գործընթաց է, սակայն լինում են իրավիճակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է այս գործընթացին միջամտել և կաթնատամները հեռացնել:

Հեռացման ցուցումներ

 
- ատամների բարձր շարժունություն,
- արմատների ներծծման դանդաղում սուր բորբոքային հիվանդությունների դեպքում,
- ատամի նշանակալի վնասվածք:
 
 Հեռացման խիստ ցուցում
 
- խիստ վնասված ատամ:
 
 Կաթնատամները հեռացվում են, եթե երեխայի մոտ առկա են՝
 
- սիրտ-անոթային հիվանդություններ,
- բերանի խոռոչի հիվանդություններ,
- սուր ինֆեկցիոն հիվանդություններ,
- արյան հիվանդություններ:
 
 Բացարձակ հակացուցումներ
 
- ատամների տեղակայումը ոսկրային հեմատոմայի հատվածում  կամ չարորակ ուռուցքի հատվածում:
 
Կաթնատամը հեռացնելուց հետո անհրաժեշտ է մի քանի օր շարունակ մանրազնին հետևել բնիկի վիճակին բարդություններից խուսափելու համար:
 
Հնարավոր է՝ բնիկի հատվածից արյունահոսություն և  դրա հյուսվածքներում բորբոքային գործընթաց սկսվի:
 
Հեղինակ՝ Ն.Ա.
Աղբյուր՝ Առողջապահության լրատու
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.