Encyclopedia

Սյունիքի թագավորություն

987թ. իրեն թագավոր հռչակեց նաև Սյունիքի իշխան Սմբատը: Մեկ տարի անց նա ճանաչեց Հայոց տերության գերագույն իշխանությունը: Այն գոյատևեց շուրջ երկու դար:

Սկզբում թագավորության կենտրոնը Սյունի ավանն էր (այժմ՝ Սիսիան), սակայն ավելի ուշ թագավորության հյուսիսային գավառների Անիի կենտրոնական թագավորությանը միացվելուց հետո մայրաքաղաքը տեղափոխվեց Կապան: Թե' առաջին և թե' երկրորդ կենտրոնները գտնվում էին ռազմավարական նշանակություն ունեցող առևտրական ճանապարհների վրա:

Թագավորությունը մեծ ծաղկում ապրեց Վասակ թագավորի օրոք: Չնայած իր համեմատաբար ոչ մեծ տարածքին, այն XII դ. ուներ 43 ամրոց, 48 վանք և 1000-ից ավելի գյուղ: Քաղաքային կյանքը թույլ էր զարգացած: Հիշատակվում է միայն Կապանը:
 
Ենթակա թագավորությունների հանդես գալով Հայոց գահակալների տիրույթները կենտրոնացած էին մայրաքաղաք Անիի շրջակա գավառներում: Պատմաբաններն այն երկրի մայրաքաղաքի անունով կոչում են Անիի թագավորություն:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.