Encyclopedia

Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն

Բագրատունիների արքայատոհմի մի ճյուղն էլ թագավորություն հիմնեց Տաշիր-Ձորագետում կամ Լոռիում:

Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայական տիտղոս ստացավ և 982թ. հիմք դրեց Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենի տեղական Կյուրիկե անվան պատճառով ստացավ Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այս թագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:

Տաշիր-Ձորագետի թագավորությունը առեվտրական սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի (Թիֆլիս) և այլ քաղաքների հետ՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային տարանցիկ առևտրին:
 
Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինի գահակալության շրջանում (989-1048): Նա մեծապես ընդարձակեց թագավորության տարածքը արևելքից՝ ի հաշիվ Ուտիքի և հյուսիսից՝ Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռի բերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.