Encyclopedia

Վանանդի (Կարսի) թագավորություն

Կարսում Մուշեղ Բագրատունու թագավոր հռչակվելով՝ 963թ. ծնունդ առավ Վանանդի կամ Կարսի թագավորությունը:

Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ: Գոյատևելով մեկ դարից մի փոքր ավելի (963-1065), այն կարևոր դեր կատարեց Հայոց տերության կազմում: Աշոտ Գ թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը: Դրանով ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը:

Մուշեղի հաջորդ Աբասի օրոք մեծ ուշադրություն դարձվեց թագավորության ռազմական ուժը մեծացնելու վրա: Նրա լավ զինված հեծյալ և հետևակ զորաբանակները հաջողությամբ մասնակցեցին արաբական ամիրայությունների դեմ պատերազմներին:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.