Encyclopedia

Վասպուրականի թագավորություն

Հիշյալ իշխանություններից ամենաընդարձակը և ամենազորեղը Վասպուրականի Արծրունյաց իշխանությունն էր, որը 908թ. Գագիկ Ա Արծրունու կողմից թագավորություն հռչակվեց Ատրպատականի ամիրայության օգնությամբ:

Այն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած ընդարձակ տարածքը: Գագիկ Արծրունին կարճ ժամանակ անց ընդունեց Բագրատունյաց գահակալի գերիշխանությունը, որը սակայն երբեմն ձևական բնույթ էր կրում:

Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց: Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uբ Խաչ եկեղեցին և քաղաք ու արքունական պալատներ: Հետագայում լճի ջրերի բարձրացման հետևանքով քաղաքն անցավ ջրի տակ:
 
XI դ. սկզբին թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ու 115 վանք և 4000-ից ավելի գյուղեր: Ամենահամեստ հաշվարկով թագավորությունն ունեցել է շուրջ 1 միլիոն բնակիչ:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.