Encyclopedia

Սմբատ Բ Տիեզերակալ թագավոր

Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990):

Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրմուղներ:Հայաստանում դեռևս շարունակում էին պահպանվել արաբական ամիրայությունները:

Մասնավորապես Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն: Սմբատ Բ-ի թագավորության շրջանում Դվինի ամիրան հանդգնեց հանկարծակի հարձակվել Շիրակի վրա և անգամ նկատելի հաջողության հասավ: Սակայն Սմբատը կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն: Նա Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացրեց իր թագավորությանը:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.