Health Corner

Նոր հայացք ջլերի վնասվածքներին

Հետազոտողները ահյտնաբերել են, որ կապակցող հյուսվածքը՝ ջիլը, որ կապում է մկանը ոսկրին, և վնասվելու կամ ծերացման դեպքում շուտով կբուժվի նոր մեթոդով, որ մշակվել է նման խնդրով անձանց համար: Մանչեսթրի համալսարանի խումբը, Գլազգոյի համալսարանի իրենց գործընկերների հետ, հետազոտել են «զոդումներ», որոնք գոյանում են ներքին օրգաններում անցանկալի թելքավոր հյուսվածքից, որը վնասվածքի կամ վիրահատության արդյունքն է:

 

Զոդվածատեղերը բերում են նրան, որ օրգաններըկցվում են միասին, մարդկանց  մոտ հիվանդագին և տհաճ տպավորություն ստեղծելով, որոնք հաճախ վիրահատության են ենթարկվում:


Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահությունում զոդավորումները ամեն տարի արժենում են մոտ 100մլն ֆուտ ստերլինգ:


PLoS ONE ամսագրում հրապարակված այս հետազոտությունում հետազոտողները ցանկացել են հասկանալ, թե ինչպես են ձևավորվում ջլերի զոդավորումները: Այդ իսկ պատճառով առողջ ջլի մակերեսը ուսումնասիրելով, նրանք հայտնաբերել են, որ ջիլը պատված է էպիթելային բջիջների բարակ շերտով:


«Ջլերը մեր մկանն երը կապում են ոսկրերի հետ, և կարևոր դեր են խաղում շարժման մեջ՚,- ասում է առաջատար հետազոտող պրոֆեսոր Կարլ Կադլերը Wellcome Trust կենտրոնից, որը ուսումնասիրում է բջջային մատրիքսների Մանչեսթրի համալսարանմի Կյանքի Գիտությունների ֆակուլտետում :


«Ապահովելով մկանների նորմալ աշխատանքը, ջլերը պետք է ազատ շարժվեն, սակայն ջլերի զոդավորման ժամանակ էլ չեն կարող ազատ սահել ոսկրի վրայով, ինչը բերում է ցավի, կոշտության ու շարժման դժվարության: Մենք ենթադրեցինք, որ ջլի մակերեսը պետք է հատուկ բջիջներ, որոնք կանխում են առողջ մարդկանց մոտ զոդերի ձևավորումը, և հայտնաբերեցինք, որ ջլերը, իրականում, պատված են էպիթելային բջիջների  բարակ, շերտով, որոնք սովորաբար գտնվում են մաշկի էպիդերմիսում»:


«Առողջ ջլերը զոդեր չեն առաջացնում, սակայն երբ ջլի «մաշկը՚ վնասված է, առաջանում է անցանկալի զոդավորումը, որոնք սկսում են կառչել շրջապատող հյուսվածքներից »: Խումբը կարողացավ ցույց տալ, որ ջլերի մակերևույթում դեֆեկտային բջիջներով մկանները դժվարությամբ են շարժվում և առաջացնում են զոդավորում, անգամ թե վնասված կամ վիրահատված չեն:


Մանչեսթրի համալսարանի ուսումնասիրության հեղինակ դոկտոր Սյուզան Թեյլորը ավելացնում է. «Այս հետազոտությունը ցույց է տալսի, որ հյուսվածքի մակերեսի ամբողջականությունը որոշիչ նշանակություն ունի, զոդավորման կանխման համար: Բացի այդ այս նոր շերտի հայտնագործումը ամբողջությամբ փոխում է մեր պատկերացումները այն մասին, թե ջլերը ձևավորվում են սաղմնային զարգացման սկզբում  և աճում են հասուն տարիքում: Հետագա հետազոտությունները պետք է ուղղված լինեն ջլերի էպիթելի պահպանման միջոցների փնտրմանը տարեց մարդկանց և մարզիկների մոտ»:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company