Encyclopedia

Թատրոնն ու երաժշտությունը վաղ միջնադարյան Հայաստանում

Հայ միջնադարյան թատրոնը ժառանգեց Հայաստանի հելլենիստական թատրոնի ավանդույթները: Վաղ միջնադարում թատերական ներկայացումները տրվել են հայերենով և վայելել են մեծ ժողովրդականություն:

Թատերական ներկայացումները տեղի են ունեցել քաղաքային հրապարակներում կամ գյուղական բնակավայրերի կենտրոններում՝ շրջիկ թատերախմբերի կողմից: Դրանք սովորաբար կազմված էին լինում պարուհիներից ու լարախաղացներից: Նրանց հաճախ հրավիրում էին իշխանական խնջույքներին՝ զվարճացնելու նախարարին, նրա ընտանիքի անդամներին և հյուրերին: Դերասանները փանդիռների (հայկական նվագարան) նվագակցությամբ երգում ու պարում էին հարսանիքներին, իշխանական խնջույքներին և երգում հուղարկավորության ժամանակ: Բուռն տարածում ունեին ժողովրդական գուսանական երգերը: Մեծ զարգացում ապրեց հոգևոր երաժշտությունը: Երգում էին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս կաթողիկոսի և ուրիշների հեղինակած շարականները:

Վաղ միջնադարի հայ մշակույթն ամփոփեց հայոց հին մշակույթի զարգացումը և հայ մշակույթի մեջ ներմուծեց իսկական ազգային, ժողովրդական ոգի: Հայ մշակույթի բազմաթիվ երևելի հուշարձաններ ձեռք են բերել համաշխարհային նշանակություն:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.