Encyclopedia

Վաղ միջնադարում աղանդավորական շարժումները Հայաստանում

Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը:

Աճեցին թե՛ հարկերը և թե' պետական ու ավատատիրական պարհակները: Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում: Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ: Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ:

IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ: Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար:
 
V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի): Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը: Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում: Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.