Encyclopedia

1727թ. մարտի 4-ին տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը

1727թ. մարտի 4-ին տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը Դավիթ բեկի, Մխիթար սպարապետի և Տեր Ավետիսի գլխավորությամբ: Ջախջախիչ պարտություն կրած թուրքերը կորցրել են 13 հազար զինվոր: Հետապնդելով սարսափահար փախչող թշնամուն`   հայկական ուժերն սկսել են Սյունիքն ազատագրել օսմանյան զորքերից:

Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից (1724թ.) հետո Անդրկովկասում նվաճողական քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725թ.-ի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք:

 

Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում: Պաշարման յոթերորդ օրը հայկական զորաջոկատները Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի առաջնորդությամբ անսպասելի հարվածել են թշնամու աջ թևին: 

 

Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջել է Մեղրի՝ մարտադաշտում թողնելով հազարավոր սպանվածներ, մարտական դրոշներ, զինամթերք, հանդերձանք: Հալիձորի ճակատամարտում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.