Encyclopedia

Վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց

Պարսկա-բյուզանդական պատերազմները Հայաստանում շարունակվեցին նաև VII դ. սկզբում, բայց սահմանային նոր փոփոխություններ տեղի չունեցան:

Սակայն բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց և քաղկեդոնության ընդունումը նրա կողմից 607թ.: Այսպիսով խախտվեց հայերի և վրացիների դավանական միասնությունը, որը բացասական հետևանքներ ունեցավ հետագայում:

Պարսկա-բյուզանդական բազմամյա պատերազմները, սակայն, ուժասպառ արեցին երկու կողմին էլ և երբ քաղաքական ասպարեզում հայտնվեցին արաբները, թե՛ Պարսկաստանը և թե' Բյուզանդիան ի վիճակի չեղան նրանց դիմագրավելու:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.