Health Corner

Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել

Քնի անբավարարությունը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի բարձրացման: Այսպիսի արդյունքներ են գրանցել հետազոտությունները, որոնք անցկացրել են Բոստոնի Բրիգեմ հիվանդանոցի բժիշկները:

 

Հետազոտություններին մասնակցելու համար հրավիրել են 20 առողջ մարդու և 3 շաբաթով տեղավորել լաբորատորիաներում: Մասնակիցներն օրական քնել են 6 ժամից ոչ պակաս և պառկել են քնելու իրենց սովորական ժամից ավելի ուշ: Այդպիսով բժիշկները նրանց համար արհեստականորեն 28-ժամյա օր են ստեղծել:

 

Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակի  կարգավորումն այնքան է խանգարվել, որ հետագայում, եթե փորձարկումներն իրական կյանք փոխանցվեն և այդ 3 շաբաթներն էլ կենսակերպ դառնան, ապա չի բացառվում դիաբետի զարգացումը:

 

Բոստոնյան հիվանդանոցի բժիշկները հաղորդել են, որ գլյուկոզայի մակարդակը որոշ մասնակիցների մոտ հասել է նախադիաբետային մակարդակի: Հետազոտությունների ընթացքում գիտնականները մասնակիցների արյան հետազոտություն են կատարել, չափելով մի շարք հորմոնների, ներառյալ ինսուլինի, կորտիզոլի (սթրեսի հորմոն), լեպտինի և գրելինի (կապված ախորժակի կարգավորման հետ) մակարդակը: Նրանք հայտնաբերել են, որ քնի ռեժիմի խանգարումը հանգեցրել է ինսուլինի քանակության նվազման, որն օրգանիզմում արտադրվում է սննդի ընդունումից հետո: Իսկ ինսուլինն արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման առումով վճռորոշ հորմոն է համարվում:

 

«Ինսուլինի մակարդակի իջեցումն էլ պարզում է, որ քնի խանգարումները կարող են հանգեցնել դիաբետի: Քրոնիկական անքնությունը հանգեցնում է հորմոնային ապահավասարակշռության, ինսուլինն իր աշխատանքն արդյունավետ չի կարողանում կատարել, ինչի արդյունքում գլյուկոզայի ավելցուկ է ստացվում, որն էլ մնում է արյան մեջ»,-նշել են գիտնականները:

 

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company