Encyclopedia

Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ

Տրդատ Գ-ն սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիստոնյաներին: Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր պսակներ դնել Անահիտ աստվածուհու արձանին:

Նա կտտանքների ենթարկվեց և նետվեց Խոր Վիրապի արքունի բանտ, որտեղ մնաց 15 տարի: Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հայաստան եկան քրիստոնեության քարոզիչ Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց ընկերուհիները: Այս տարիների ընթացքում քրիստոնյաների նկատմամբ Հայոց թագավորի վերաբերմունքն աստիճանաբար մեղմացել էր: Սակայն, Դիոկղետիանոս կայսեր պահանջով Հայոց թագավորն ստիպված եղավ հալածել Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց կույսերին, որոնց մեծ մասը զոհ գնաց դրան: Սակայն Հռիփսիմյանց կույսերի նահատակության տարում Գրիգոր Պարթևն ազատվեց Խոր Վիրապի բանտից, իսկ քրիստոնյաները դադարեցին հալածվել:

Տրդատ արքան արդեն մտմտում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին: Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում մատուռներ հիմնել, որոնց վրա VII դ. նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին:

Աղբյուր`   Lib.armedu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.