Encyclopedia

Կոստանդնուպոլսի սբ. ժողովի 150 հայրապետների հիշատակության օր

Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում:

Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:

 

Արիոսական վեճերի պատճառով հայտնվել էր մի նոր հերետիկոսություն`   գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Սբ. Հոգու աստվածությունը:

 

Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը, ապա պաշտպանում Սբ. Հոգու աստվածության վարդապետությունը`   որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:

 

Ընդունելով սույն տիեզերաժողովը`   Հայ եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.