Encyclopedia

Կիթառ

Կիթառն աշխարհում ամենահայտնի լարային գործիքն է: Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զագացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան:

18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում:

 

20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում:

 

Կիթառը սոլո գործիք է բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, ջազ ոճերում: Լայնորեն օգտագործվում է որպես նվագակցող գործիք:
 
Երաժիշտը, որը նվագում է կիթառ, կոչվում է կիթառահար, նա, ով պատրաստում է կիթառներ`   կիթառի վարպետ կամ լյուտյե:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.