Encyclopedia

Հայկյանների Այրարատյան թագավորությունը

Հայկական լեռնաշխարհի հնագույն միասնական հայկական պետությունը եղել է Այրարատյան թագավորությունը։ Տոմարագիտական հաշիվները ցույց են տալիս, որ վաղ համահայկական թագավորությունը ծնունդ է առնում Արամայիսի օրոք Ք.ա. 1032 թ., երբ հիմնադրվում է Արմավիր քաղաքը։ Նրա հաջորդների օրոք Հայկյանների թագավորության մեջ են ներառվում Շիրակը և նրա շրջակա գավառները, Գուգարքը կամ նրա մի մասը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը։

Հայկյանների վերջին ներկայացուցիչներից էր Արամե-Արամը։ Հարկ է նշել, որ Վանի թագավորները երբեք իրենց պետությունը չեն կոչել Ուրարտու, որը հանդիպում է միայն ասորեստանյան թագավորների թողած արձանագրություններում։ Ասորեստանցիները Հայկական թագավորության անունը Ուրարտու ձևով, որ նույնական է Այրարատին և Աստվածաշնչի Արարատին, պարզապես տարածեցին Հայկական լեռնաշխարհում նոր ծնունդ առած Վանի թագավորության վրա։ Հայկյանների շնորհիվ կազմավորված ժողովուրդն իրեն կոչում էր հայ կամ Թորգոմի ազգ, իսկ երկիրը՝ Թորգոմի տուն, ինչը հավաստում են հայ պատմիչները։ Երբ Վանի թագավորության անկումից հետո Հայկյանները վերականգնեցին իրենց իշխանությունը, պետությունը կոչվեց նախկինի պես Այրարատյան թագավորություն կամ Թորգոմի տուն, որն Աստվածաշնչում հիշատակվում է Թոգարմա ձևով։ Այն արդեն կազմավորված հայ ժողովրդի հայրենիքն էր, որի զինված ուժերով, ըստ Աստվածաշնչի, հրեա մարգարեները սպառնում էին իրենց թշնամիներին։

Աղբյուր`   www.lib.armedu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.