Encyclopedia

Երկաթի հայտնագործումը Հայաստանում

Երկաթի հանքերը բնության մեջ շատ ավելին են, քան պղնձինը՝ հատկապես Հայաստանում։ Բայց երկաթը հանքաքարից ստանալու համար անհրաժեշտ էր շատ
ավելի մեծ ջերմաստիճանի կրակ, ինչը մարդուն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ։

Երբ մարդը կարողացավ երկաթ ձուլել, հասարակությունն ստացավ երկաթե գործիքներ և զենք պատրաստելու էժան հումք։ Երկաթն ավելի ամուր էր, քան բրոնզը։

Երկաթի որպես հումքի լայնորեն օգտագործումը մարդկային հասարակության մեջ հեղաշրջիչ նշանակություն ունեցավ։ Էլ ավելի զարգացան արհեստները, ընդլայնվեց ու մեծացավ առևտուրը։ Նախնադարյան համայնական կարգերն սկսեցին արագորեն քայքայվել և առաջացան առաջին խոշոր պետությունները։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.