Encyclopedia

Պղնձաքարի դարաշրջանը (էնեոլիթը) Հայկական լեռնաշխարհում

Ք. ա. VI հազարամյակից սկսվում է պղնձաքարի ժամանակաշրջանը։ Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմապիսի մետաղական հանքերով։ Տեղաբնիկները շատ վաղուց ծանոթ են եղել ոսկուն, արծաթին, պղնձին։

Պղնձի մշակության հայտնագործումը մեծ իրադարձություն էր մարդկային հասարակության կյանքում։ Պղինձը հեշտ էր մշակվում, բայց փափուկ էր։ Դրա համար պղնձե գործիքները չկարողացան գործածությունից դուրս մղել քարե գործիքները։ Ուստի ըստ անհրաժեշտության օգտագործում էին թե՛ քարը, թե՛ պղինձը։ Պղնձաքարի դարաշրջանում, որն ավարտվեց Ք. ա IV հազարամյակի կեսերին, աշխատանքային գործիքների տեսականին առավել մեծացավ ու որակը բարձրացավ։ Դա նպաստեց մի քանի արհեստների առաջացմանը։ Ընտելացվեցին մանր — խոշոր եղջերավոր կենդանիները։ Որպես քաշող ուժ սկսեցին օգտագործել լծկան կենդանիներ՝ եզներ, ձիեր, ավանակներ, ջորիներ։ Լուրջ զարգացում ապրեց կավագորությունը, ջուլհակությունը, կաշվի — կաթի մշակումը։

Աղբյուր`   Lib.armedu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.