Encyclopedia

Միջագետքի տերությունները

Հյուսիսային Միջագետքում Ք.ա. XX դարում Աշշուր քաղաքի շուրջը ստեղծվեց նոր պետություն՝ Ասորեստանը:

Ասորեստանի վերելքը 

Ժամանակի ընթացքում Ասորեստանն ամրապնդվեց, իսկ Ք.ա. IX–VII դարերում վերելք ապրեց: Նրա արքաները տարեկան մի քանի արշավանք էին ձեռնարկում տարբեր ուղղություններով: Սալմանասար III–ը հասավ մինչև Միջերկրական ծով և Կիլիկիա: Ասորեստանցիները չափազանց դաժա ն էին վերաբերվում իրենց հակառակորդներին: Նվաճված քաղաքները հիմնահատակ ավերվում էին, իսկ բնակիչները սպանվում կամ ստրկության էին վաճառվում:
 
Թիգլաթպալասար III և Սարգոն II
 
Ասորեստանյան տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին Թիգլաթպալասար III–ի (Ք.ա. 744–727 թթ.) և Սարգոն II–ի օրոք (Ք.ա. 721–705 թթ.): Թիգլաթպալասարը կատարեց ռազմական բարեփոխում: Նա ստեղծեց արհեստավարժ բանակ, որն ամբողջությամբ պահվում էր պետության հաշվին: Զինվորները ստանում էին աշխատավարձ և ռազմավարի մի մասը: Ունեին միանման զենք և հագուստ՝ կախված զորատեսակից: Ստեղծվեց սակրավորների զորամաս, որի գործը ճանապարհաշինությունն էր: Ամրոցի գրավման ժամանակ սակրավորները կառուցում էին պաշարողական մեքենաներ: Կար նաև հետախուզական ծառայություն: Այս բարեփոխումների շնորհիվ Թիգլաթպալասար III–ը կարողացավ կանգնեցնել իր գլխավոր ախոյանի՝ Վանի թագավորության առաջընթացը: Իսկ Սարգոնը արշավանք ձեռնարկեց դեպի Հայկական լեռնաշխարհ: Սարգոնը նվաճեց Սիրիան և Փոքր Ասիայի արևելքը: Ասորեստանը կարողացավ նույնիսկ նվաճել և հարկատու դարձնել Եգիպտոսը: Ասորեստանի հանդեպ հարևան ժողովուրդների մոտ դարեր շարունակ ատելություն էր կուտակվել: Այդ էր պատճառը, որ երբ Բաբելոնը և Մարաստանը նվաճեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, այդ իրադարձությունը ժամանակակիցներն ընդունեցին որպես փրկություն:
 
Բաբելոնի նոր թագավորությունը
 
Երկար ժամանակ Բաբելոնը հարևան Ասորեստանի տիրապետության տակ էր: Բաբելոնցիները բազմիցս փորձեցին ապստամբել և ան կա խա նալ, սա կայն ապարդ յուն: Ապստամբությունները ճնշելիս ասորեստանյան արքաներն հաճախ ավերում էին քաղաքը և գերեվարում մարդկանց: Այնուամենայնիվ, Ք.ա. VII դարի վերջերին Բաբելոնն արագորեն հզորացավ: Նա դաշնակցեց Ասորեստանի հակառակորդ Մարաստանի հետ: Նրանց միացավ նաև հայոց թագավոր Պարույր Հայկազունը: Ք.ա. 612 թ. դաշնակիցները գրավեցին մայրաքաղաք Նինվեն և վերջ տվին Ասորեստանին: Նաբուգոդոնոսոր արքայի օրոք (Ք.ա. 605–562 թթ.) Բաբելոնը վերածվեց հզորագույն պետության: Այն տարածվում էր Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով:
 
Նաբուգոդոնոսորը հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ: Նա Բաբելոնը դարձրեց Ասիայի ամենախոշոր և գեղեցիկ քաղաքը: Հին աշխարհի հրաշալիքներից երկուսը՝ Բաբելոնի աշտարակը և Շամիրամի կախովի այգիները, ստեղծվեցին նրա օրոք:
 
Այս եզակի կառույցը, որը ստացել է «Կախովի այգիներ» անունը, արքան ստեղծեց իր կնոջ՝ Մարաստանի արքայադստեր համար: Նա Մարաստանից բերել տվեց այդ երկրին հատուկ ծառեր և կենդանիներ, որպեսզի թագուհին իրեն զգա ինչպես հայրենիքում: 91 մետր բարձրություն ունեցող այս հսկա տաճարն Աստվածաշնչում հայտնի է որպես Բաբելոնի աշտարակ: Սա աստիճանաձև կառույց էր, որի վերևում Բաբելոնի գլխավոր աստծու՝ Մարդուկի սրբավայրն էր: Քառանկյուն այս տաճարի յուրաքանչյուր կողմի երկարությունը 400 մետր էր:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.