Health Corner

Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում։

 

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում։


Հազը նպաստում է շնչառական ուղիների մաքրմանը։ Օրինակ`   մարդ հազում է, երբ կոկորդում ուտելիքի մնացորդը խանգարում է շնչառությանը, կամ նա ստիպված խեղդող ծուխ է շնչում։ Նման դեպքում օրգանիզմը բնազդաբար սկսում է արձագանքել։


Հազի սուր նոպաները կարող են նաև շնչառական օրգանների վիրուսային և մանրէային հիվանդությունների (բրոնխների բորբոքում, գրիպ, թոքաբորբ, թոքի առպատային թերթիկի բորբոքում`   պլևրիտ և այլն) հետևանք լինել։ Ցավոք սրտի, եթե հիվանդը լիարժեք չի բուժվում, նույնիսկ շնչուղիների սովորական հիվանդությունները վերածվում են բրոնխաբորբի։ Դրանից խուսափելու համար, նախքան բուժումն սկսելը, անհրաժեշտ է պարզել հազի պատճառը։


Եթե հազն ուժեղ է և ցավում են միջկողային մկանները, ուրեմն թոքաբորբի կասկած կա։ Այս դեպքում ավելի ճիշտ կլինի անհապաղ դիմել բժշկի։ Մարմնի բարձր ջերմաստիճանը սովորաբար օրգանիզմում որևէ վարակի առկայության նշան է։


Որպես կանոն, խորխով հազն ավելի հեշտ է անցնում, քան չորը։ Եթե հազը չոր բնույթի է, բժիշկը խորխաբերներ է նշանակում։ Օրգանիզմից դուրս բերելով խորխը, հիվանդն ազատվում է նաև ախտածին մանրէներից և դրանց գործունեության թունավոր արգասիքներից։ Խորխի քննությամբ կարելի է որոշել մանրէների տեսակը և հիվանդին բուժել, կիրառելով մանրէասպան դեղամիջոցներ։


Տանջող, նոպայաձև հազը բրոնխաբորբի, բրոնխային ասթմայի կամ տուբերկուլոզի նշան է։ Այն հիվանդին անհանգստացնում է մի քանի ամիս, երբեմն`   ավելի երկար ժամանակ, որը արդեն լուրջ հիվանդության նշան է, ուստի պետք է անհապաղ դիմել բժշկի և մանրակրկիտ հետազոտվել։


Ճիշտ չէ, երբ սուր հազի դեպքում հիվանդը հեռուստատեսությամբ գովազդվող «հրաշագործ» դեղ է գնում դեղատնից։ Սովորաբար դրանք ուժեղ ազդեցությամբ անտիբիոտիկներ են, որոնք իրականում ազդում են մանրէների, այլ ոչ թե գրիպ կամ հարբուխ առաջացնող վիրուսի վրա. դրա հետևանքով հիվանդության ախտանիշները թույլ են արտահայտվում և իմունային համակարգի հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ նման դեղերը ոչնչացնում են շնչուղիների պաշտպանիչ միկրոֆլորան։


Ինչպե՞ս բուժել հազը։ Լավագույն տարբերակը բժշկի կողմից նշանակված խորխաբեր պատրաստուկների և հազի պատճառը վերացնող դեղերի համակցված ընդունումն է։


Բուսական ծագում ունեցող դեղերը արդյունավետ են, եթե մարդը դրանց նկատմամբ ալերգիա չունի։ Ոմանք նախընտրում են բուժման ժողովրդական միջոցները`   եզան լեզվից, ծոթորից (ՑՌՎՖÿվ), եղևնու կոներից կամ նիվենու (էվկալիպտ) տերևներից պատրաստած թուրմը կամ նույն բույսերի հյութերից պատրաստած օշարակը։ Ի դեպ, դրանք ոչ միայն հազի բուժման համար են օգտագործվում, այլև նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը։

 

Առողջապահություն 01.2009

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company