Encyclopedia

Փարիզի կոնֆերանսը ճանաչեց Հայաստանի անկախությունը

1919 թվականի հրավիրված Փարիզի վեհաժողովը կոչված էր կարգավորելու Միջին Արևելքի պետությունների հետպատերազմական սահմանային խնդիրները, այդ թվում՝ կարգավորելու Հայկական հարցը։ Պողոս Նուբար Փաշայի և Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ «Ամբողջական Հայաստանի պատվիրակությունը» 1919թ. փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրեց հայկական պահանջների համատեղ հուշագիրը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:

1919թ. ապրիլի 17-ին պատվիրակությանն ընդունեց նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920թ. հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը ճանաչեց Հայաստանի անկախությունը:

 

Ահա հարցի նախապատմությունը, որը, սակայն, լույս է սփռում նաև հետագա իրադարձություններում բոլոր շահագրգիռ կողմերի բռնած դիրքորոշումների վրա։ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշնակից տերությունների խնդրանքով ստանձնեց և 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացրեց Իրավարար վճիռ, որտեղ ներառված էր հայկական տարածքային պահանջների 40 տոկոսը միայն:
 
Պատճառաբանվում էր, որ այդ պահին հայության թիվն այնքան էր նվազել, որ նա չի կարող հայկական պահանջներով նախանշված հայկական պետության տարածքներում մեծամասնություն ապահովել։ 
 
Երկրորդ քայլով դաշնակից տերությունների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ սկսվեց քեմալական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որի հետևանքով տեղի ունեցավ Հայաստանի բռնի խորհրդայնացումն ու ԽՍՀՄ կազմ ընդգրկումը, ինչի հետևանքով Հայաստանը շուրջ 70 տարով զրկվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից:
 
Այսինքն՝ զրկվեց նաև Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու իրավունքից և հնարավորությունից։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք հարցին երկարաշունչ պատասխան ենք տալիս։ Իրականում այդ պատասխաններում է բացահայտվում նախկին խաղը և երևակվում հայությանն ու Հայաստանին ուղղված այսօրվա սպառնալիքը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.