Health Corner

Հիշողությունները ձևավորվում են քնի ընթացքում

Ուղեղում բջջային մակարդակի փոփոխությունների հաշվին ձևավորում են մեր հիշողությունները, երբ գտնվում ենք հանգստի վիճակում։ Առաջին անգամ գիտնականները հայտնաբերել են, որ քնի ընթացքում ուղեղի աշխատանքն արմատապես տարբերվում է արթուն ժամանակ նրա ֆունկցիաներից:

 

 Ուղեղում բջջային մակարդակի փոփոխությունների հաշվին ձևավորում են մեր հիշողությունները, երբ գտնվում ենք հանգստի վիճակում։ Առաջին անգամ գիտնականները հայտնաբերել են, որ քնի ընթացքում ուղեղի աշխատանքն արմատապես տարբերվում է արթուն ժամանակ նրա ֆունկցիաներից:

 

Կենսաբանները հաստատում են, որ սինապտիկ փոփոխությունները, որոնք ընկած են հիշողության ձևավորման հիմքում, տեղի են ունենում միայն քնի ժամանակ, այդ պատճառով քնի անկայուն ռեժիմը ծայրաստճան վնասում է հիշողության ձևավորման մեխանիզմին և կարևոր որոշումներ ընդունելու պահերին՝ խախտելով նեյրոնների միջև կապը:

 

Պենսիլվանիայի /ԱՄՆ/ համալսարանի հետազոտողները գտել են այս գործընթացի մոլեկուլային բացատրությունը: Հիմնական դերում այստեղ  NMDAR անվանումով մոլեկուլն է, որը ստանում է արտաբջջային ազդանշաններ՝ գլուտամատ նյութի տեսքով, և կարգավորում է կալցիումի իոնների մուտքը բջիջներ: Միայն քնի ընթացքում NMDAR-ը  թույլ տալիս կալցիումի մուտքը բջիջներ: Իր հերթին`   կալցիումը, ներբջջային ազդանշանային մոլեկուլը, ներգրավում ու անջատում է այլ ֆերմենտներ: Արդյունքում որոշ նեյրոնային կապեր ամրանում են, իսկ տեսողական կեղևի աշխատանքը վերակազմավորվում է: Նյարդաբանները , ովքեր փորձեր են կատարել լաբորատոր մկների վրա, զարմացած էին բացահայտումից, որ ֆերմենտները չեն միանում այնքան ժամանակ, մինչև կենդանիները քնելու հնարավորություն չէին ստանում: Բայց հենց որ կրծողները քնում էին, հիշողության բոլոր մեխանիզմները, որոնք ընկած են հիշողությունների ձևավորման հիմքում, կենտրոնանում էին: Այնուամենայնիվ, մինչ այսօր հանելուկ է՝ որտե՞ղ և ինչպե՞ս է ուղեղը պահպանում երկարաժամկետ հիշողությունները:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company