Encyclopedia

Ցանկանում ես բարձրացնե՞լ տրամադրությունդ. փոխի՛ր դեմքիդ արտահայտությունը

Անվիճելիորեն կարելի է ընդունել այն փաստը, որ մարդու ներքին վիճակն արտացոլված է նրա դեմքին, եթե, իհարկե, նա չի ցանկանում գիտակցաբար թաքցնել իրեն փոթորկող հույզերը:

Դեվիդ Մացումոտը (Սան-Ֆրանցիսկոյի համալսարան) և Բոբ Ուիլինգհեմը (Կալիֆորնիայի Բերկլիի համալսարան) առաջինն անգամ տեսնող և կույր մարդկանց դեմքերի արտահայտությունների համեմատական ուսումնասիրություն են անցկացրել: 

 

Փորձի համար ընտրվել են ձյուդոիստների նկարներ: Չտեսնողները մասնակցել են 2004թ. Աթենքում կայացած Պարալիմպիական խաղերին, տեսնողները`   համապատասխան տարվա Օլիմպիադային: Գիտնականներն իրենց առջև խնդիր էին դրել գործնականորեն ապացուցել այն վարկածը, որն առաջ էր քաշել Չարլզ Դարվինը 1872թ. «Հույզերի արտահայտումը մարդկանց և կենդանիների մոտ» գրքում: 
 
Էվոլյուցիայի տեսության հեղինակը ենթադրել է, որ կույրերը և տեսողություն ունեցողներն իրենց զգացումները միատեսակ են արտահայտում, հետևաբար ֆիզիոնոմիստիկան ունիվերսալ բնույթ է կրում և կրկին սկիզբ է առնում ձևերի էվոլյուցիոն ծագման մեջ:
 
Մացումոտոն իր հերթին մանրամասն ուսումնասիրել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ուիլինգհեմի արած 123 լուսանկար և մարդկանց դեմքերի արտահայտությունները տեսակավորել՝ ըստ կատեգորիաների:
 
Հետազոտությունները հանգեցրել էին միանշանակ եզրակացության. ոսկե մեդալակիրները՝ և՛ կույրերը, և՛ տեսողություն ունեցողները, մեծամասամբ անկեղծ էին ուրախանում, որն արտահայտվում էր ոչ միայն լայն ժպիտի մեջ, այլև մարմնի այլ հատվածների մկանների կծկմամբ:
 
Արծաթե մեդալակիրները`   դժգոհ երկրորդ տեղից, արձագանքել էին աշխարհիկ կամ ստիպողական ժպիտով: Մացումոտոն և Ուիլինգհեմը հանգել են եզրակացության, որ բոլոր մարդիկ, անկախ նրանից`   տեսնում են, թե ոչ, ծնվում են դեմքին միատեսակ բնական և արհեստական արտահայտություն հաղորդելու ունակությամբ:
 
Նման ունակությունների առկայությունը տեսողություն չունեցողների մոտ, որոնք չեն կարող ուրիշներից սովորել դեմքը ծռմռել, վկայում է Դարվինի վարկածի ճշմարտացիության օգտին: Դեմքի արտահայտությունը սահմանում է մարդու ներքին վիճակը:
 
Այսպես, հոգեբանները խորհուրդ են տվել ինքնսպանության հակվածություն ունեցող հիվանդներին թուլացնել դեմքի մկանները բարկության կամ զայրույթի նոպայի ժամանակ: Արդյունքում հիվանդները վերականգնում էին իրենց հույզերը կառավարելու ունակությունը:
 
Ժամանակակից մարզիչները վերցրել են այս հետազոտությունները`   որպես «զենք»: Օրինակ`   մարզման ժամանակ մարզիկներին համառորեն խորհուրդ են տալիս խուսափել ցավի դեպքում դիմածռությունից կամ դեմքի վրա լարվածությունից, եթե անգամ դա հնարավոր է մեծ ճիգերի հաշվին:
 
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն թուլացած, ոչինչ չարտահայտող դեմքի արտահայտությունն օգնում է հաղթահարել ցավը, ուժասպառությունն ու հոգնածությունը:
 

Սկզբնաղբյուր`   Ami-tass.ru

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.