Health Corner

Ո՞րն է Հիպոկրատի իրական երդման բովանդակությունը

Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հի•իեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել հետևյալ երդումը և մտավոր պարտավորությունը`   բժշկական արվեստն

 

Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հի•իեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել հետևյալ երդումը և մտավոր պարտավորությունը`   բժշկական արվեստն ինձ ուսուցանողին համարել ծնողներիս հավասար, նրա հետ կիսվել ունևորությամբ և անհրաժեշտության դեպքում օգնել նրան, նրա սերունդներին համարել ինձ եղբայրներ և այս արվեստը, եթե նրանք կամենան, ուսուցանել նրանց անվարձահատույց և առանց որևէ պայմանագրի. խրատները, բանավոր դասերը և ուսուցման մնացած այլ հանգամանքները հաղորդել որդիներիս, ուսուցչիս որդիներին և պարտավորությամբ ու երդումով բժշկական օրենքին կապված աշակերտներին: Ուժերիս և ըմբռնումներիս համապատասխան`   հիվանդների ռեժիմը կնպատակաուղղեմ նրանց շահերին, ձեռնպահ մնալով որևէ վնաս պատճառելուց կամ անարդարացիությունից: Ինձանից մահաբեր դեղամիջոց խնդրող ոչ մեկին չեմ տա և ուղիներ ցույց չեմ տա նման մտադրության իրագործման համար, ճիշտ այդպես էլ ես ոչ մի կնոջ չեմ հանձնի վիժում առաջացնող միջոց: Մաքուր և անարատ կանցկացնեմ կյանքս ու արվեստս:

 

Ոչ մի դեպքում կտրվածքներ չեմ կատարի քարային հիվանդությամբ տառապողի մոտª այն հանձնելով միայն այդ գործով զբաղվող մարդկանց: Ինչ տուն էլ որ մտնեմ, կմտնեմ հօգուտ հիվանդիª հեռու մնալով որևէ դիտավորությունից, անարդարությունից ու կորստաբերությունից, հատկապես կանանց կամ տղամարդկանց հետ սիրային գործերից`   լինեն դրանք ազատներ, թե ստրուկներ: Բուժման ընթացքում և նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին`   համարելով դա գաղտնիք: Ինձ`   երդումը անխախտ կատարողիս, թող երջանկություն տրվի կյանքում ու արվեստում և հավերժ փառք մարդկանց մոտ, իսկ խախտողին և կեղծ երդում տվողին թող լինի դրա հակառակը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company