Health Corner

Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը

Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել։

Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել։ Նրանք եկել են այն եզրակացության, որ "անապատի նավի" համբերատարության գաղտնիքը նրա քթի արտակարգ զարգացած լորձաթաղանթի մեջ է։ Վերջինիս մակերեսը կազմում է 1000 քառ. սմ, այն դեպքում, երբ մարդու մոտ այն ընդամենը 12 քառ. սմ է։ Դա կենդանուն հնարավորություն է տալիս որսալ շրջակա միջավայրում եղած խոնավության մինչև 70%-ը։ Ընդ որում, այդ բնական ֆիլտրը խոնավություն է կլանում ոչ միայն ներշնչելու, այլև արտաշնչելու ժամանակ։

 

ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company