Health Corner

Հետազոտություն. Հայաստանի բնակիչները դրական զգացողություններ քիչ են ունենում

Հայաստանի բնակիչներն իրենց դժբախտ են համարում եւ դրական զգացողություններ քիչ են ունենում: Նման եզրակացության կարելի է հանգել «Gallup» ընկերության վերջին հետազոտությունից:

Հետազոտությունն անցկացվել է 2011թ.՝ 148 երկրներում: Բնակիչներին հինգ հարց է տրվել՝ պարզելու, թե արդյոք երջանիկ են: Հարցերից էր, օրինակ, երեկ ժպտացել կամ ծիծաղե՞լ եք, ձեզ լիարժեք հանգստացած զգո՞ւմ էիք եւ այլն:

Հարցումների համաձայն, Հայաստանի բնակիչների միայն 49% -ն է դրական պատասխաններ տվել: Այդկերպ Հայաստանը հայտնվել է վերջից երկրորդ տեղում՝ առաջնությունը զիջելով Սինգապուրին: Իրաքի (50%), Վրաստանի  (52%).բնակիչներն էլ են իրենց դժբախտ զգում: Ադրբեջանում հարցերին դրական է պատասխանել  55%-ը, Թուրքիայում՝ 57%-ը, Իրանում՝ 59%-ը:
 
Ամենաերջանիկը Լատինական Ամերիկայի բնակիչներն են: Առաջին տեղում Պանաման է (85%), հաջորդում են Պարագվայը, Սալվադորը, Վենեսուելան, Տրինիդադը եւ Տոբագոն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company