Health Corner

Մասնագետ. Հայաստանում ախտորոշումը եւ բժշկական խորհրդատվությունը կարող են մատչելի լինել

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 15 տարվա ընթացքում ախտորոշումը եւ բժշկական խորհրդատվություն իրականացվում են բավական մատչելի գներով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ նրա՝ կենտրոնում ախտորոշումն արժի 15 – 20 հազար դրամ: «Մեր կենտրոնում բժշկական սովորական հետազոտությունն արժե ընդամենը 2000 դրամ, որն այլ կենտրոնների համեմատությամբ բավական մատչելի է»,- ասել է Խաչանուշ Հակոբյանը: Նա նաեւ հավելել է, որ Մամոգրաֆիայի կենտրոնում կարելի է նաեւ ստանալ մեկ շաբաթվա կամ տասն օրվա բուժում, որը կարժենա 12 հազար դրամ: Իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Մարինա Ոսկանյանն իր հերթին հավելել է, որ արգանդի վզիկի վիրահատությունն արժե 15 - 30 հազար դրամ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company