Health Corner

Հնդկաստանի մայրաքաղաքում արգելել են բոլոր տեսակի պլաստիկե փաթեթների օգտագործումը

Դելիի իշխանություններն արգելել են օգտագործել ցանկացած տեսակի պլաստիկե փաթեթավորում, գրում է «The Daily Telegraph»-ը:

«Պլաստիկը բնապահպանական աղետ է: Այդ փաթեթները խափանում են քաղաքի կոյուղին եւ կենսաքայքայման չեն ենթարկվում»,-ավելացրել են քաղաքային պաշտոնյաները:

Դելիում 2009թ-ին արդեն արգելված էին պալաստիկե բարակ տոպրակաները: Սակայն նոր նախաձեռնությունն արգելում է պլաստիկով ցանկացած փաթեթավորում`  անգամ ամսագրերի, շնորհավորական բացիկների:

Դելիում, որտեղ 17 մլն մարդ է բնակվում, տարեկան 574 տոննա պլաստիկե թափոն է հավաքվում:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company