Encyclopedia

Թեմիստո

Թեմիստոն (հուն՝ Θεμιστώ) հին հունական դիցաբանությունում Աթամասի կինն էր։

Աթամասը ամուսնացել է Թեմիստոյի հետ, իր կնոջ՝ Ինոյի մահացած լինելու մասին սուտ լուր ստանալուց հետո։ Հետագայում իմանալով, որ Ինոն կենդանի է և Դիոնիսոսի այլ հետևորդների հետ գտնվում է Պառնասոսի կիրճում, Աթամասը գաղտնաբար մարդ է ուղարկում նրան կանչելու։ Թեմիստոն որոշում է վրեժ լուծել և սպանել Ինոյի զավակներին, որի համար ստրկուհուն հրամայում է հագցնել նրանց սև զգեստ, իսկ իր զավակներին՝ սպիտակ, որպեսզի գիշերվա խավարում տարբերի նրանց։ Պարզվում է որ ստրկուհին եղել է ինքը՝ Ինոն, որը և փոխել է հագուստները և Թեմիստոն սպանել է իր զավակներին։ Ճշմարտությունը բացահայտելուց հետո Թեմիստոն ինքնասպան է եղել։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.