Encyclopedia

Աքիլլես

Աքիլլեսը (հունարեն`   Ἀχιλλεύς, լատիներեն`   Achilles) հին հունական առասպելական հերոս էր, Տրոյանակն պատերազմի հերոս, Փթիայի (Թեսալիա) միրմիդոնների Պելևս թագավորի և ծովայինդիցուհի Թետիսի որդին, Էակոսի թոռը, Տրոյական պատերազմի մասնակից, Հոմերոսի «Իլիական» վիպերգության գլխավոր հերոս:

Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել, ցերեկները նրան շփում Էր ամբրոսիայով, իսկ գիշերը պահում կրակի վրա: Մի անգամ Պելևսը տեսնում Է այդ և, ահաբեկված, խլում Է երեխային կրակից: Թետիսը լքում Է Պելևսին։ Ըստ մեկ այլ զրույցի, Թետիսը մանկանը թաթախել Է Ստիգսի ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել Է անխոցելի։ Աքիլլեսի մարմնի վրա խոցելի մնացել Է միայն գարշապարը, որտեղից նրան բռնել Էր մայրը ստորգետնյա գետի մեջ թաթախելիս (այստեղից՝ «Աքիլլեսյան գարշապար» արտահայտսւթյունը)։ Թետիսի հեռանալուց հետո Պելևսը Աքիլլեսին հանձնում Է կենտավրս Քիրոնի դաստիաարակությանը, որը նրան կերակրել Է առյուծի և վարազի փորոտիքով, սովորեցրել Է բժշկություն և գեղեցիկ արվեստներ։ Ծերունի Աքիլլեսին սովորեցրել Է ճարտասանություն և ռազմական գործ։ Վեց տարեկանում Աքիլլեսը սպանում Էր վարազներ և առյուծներ, հասնում եղջերուների ետևից։ Երբ Աքիլլեսին հնարավորություն Էր տրվել ընրտելու երկար բայց անգործունյա կյանքի ու կարճ բայց փառալից կյանքի միջև նա ընրել է վերջինը:

Աքիլլեսը սիրահոժար համաձայնվում Է մասնակցել Տրոյայի դեմ պատերազմին, երբ Նեստորը և Ոդիսևսը ժամանել Էին Փթիա նրան այգ մասին խնդրելու: Պատրոկլոսի, իր ուսուցիչ Փենիքսի և միսմիդոնյան զորքերի հետ Հիսուն նավով Աքիլլեսը մեկնում Է տրոյական արշավանքի։ Հետհոմերոսյան զրույցները այլ կերպ են հաղորդում պատերազմին Աքիլլեսի մասնակցելու մասին առասպելը։ Այդ զրույցներում պատմվում Է, թե գուշակ Կալխասը պատգամել է, որ միայն Աքիլլեսի օգնությամբ հույները կնվաճեն Տրոյան, բայց ինքը հերոսը, այնժամ կսպանվի։ Ցանկանալով Որդուն փրկել Թետիսը նրան թաքցնում Է Սկիրոս կղզում, որտեղ, կանացի զգեստ հագած, Աքիլլեսը հասակ Է առնում Լիկոմեդես թագավորի աղջիկների հետ, որոնցից մեկը՝ Դեյդամիան, դառնում է Աքիլլեսի Նեոպալեմոս որդու մայրը։ Իմանալով Աքիլլեսի թաքստոցի մասին, Ոդիտևսը, Փենիքսը և Նեստորը (կամ Դիոմեդեսը) գալիս են Սկիրոս վաճառականների տեսքով։ Արքայադուստրերի առաջ դարսելով կանացի զարդերը, նրանք դրանց կողքին դնում են նաև նիզակ և վահան։ Հանկարծ ռազմական ճիչ Է լսվում և կանայք սարսափահար փախչում են իսկ Աքիլլեսը, զենքերը խլելով, նետվում է դեպի թշնամին, որով և մատնում Է իրեն: Հերոսը արհամարհում է Կալխասի նախազգուշացումը և մեկնում Տրոյա։ Հոմերոսի պոեմներում պատմվում Է Տրոյայի պաշարման Ժամանակ Աքիլլեսի սխրագործությունների մասին։ Տասներորդ տններորդ տարում Աքիլլեսը, վիճելով Ագամեմնոնի հետ, դադարում Է պատերազմին մասնակցելուց։ Վեճի առիթը լինում է գերի վերցված Բրիսեիսը, որին Ագամեմնոնը խլել էր Աքիլլեսից, (այս վեճը և նրա հետ կապված դեպքերը կազմում են «Իլիականի» գլխավոր բովանդակությունը)։ Օգտվելով Աքիլլեսի և նրա զորքերի հեռանալուց, տրոյացիները ջարդում են հույներին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.