Encyclopedia

Ատլաս

Ատլասը (հին հունարեն՝ Άτλας) հին հունական դիցաբանության տիտան էր, որն իր ուսերին պահում էր երկնակամարը:

Ատլասը  Հապետոսի և Կլիմենեի որդին է, Պրոմեթևսի և Էպիմեթեսի եղբայրը, Պլեադաների, Հիադաների և Հեսպերուհիների հայրը։

Ըստ առասպելի, Ատլասը պարտավոր էր իր ուսերին պահել երկինքը՝ որպես պատիժ, աստվածների դեմ տիտանների պատերազմին մասնակցելու համար։ Հերակլեսի սխրանքներից մեկը կապված է Ատլասի մասին զրույցի հետ։

Ըստ մեկ այլ առասպելի, Ատլասը եղել է Աֆրիկյան մի արքա, որը հրաժարվել է հյուրնկալելու Պերսևսին, որի համար էլ վերջինիս կողմից Մեդուսայի գլխի օգնությամբ, փոխարկվել է Ատլաս լեռան։ Ատլասի անունից ծագել է Ատլանտյան օվկիանոսի անվանումը։ Քարտեզների անդրանիկ ժողովածուների վրա Ատլասի պատկերումից ծագել է ատլաս անվանումը։ Ճարտարապետության մեջ ատլասներ կոչվում են տղամարդկանց այն արձանները, որոնք իրենց ուսերին պահում են ծածկը կամ սյունասրահը։ Ատլասի կերպարը հանդիպում է պոեզիայում։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.