Encyclopedia

Աստերիա

Աստերիան (հուն.՝ Ἀστερία) հին հունական դիցարանում համարվում է ազտղային տիտանուհի: Նա տիտան Կիոսի (Կոյոսի) և Փոյբեի դուստրը։

Զևսը Աստերիային գրավելու համար վերածվել էր արծվի և հետևում էր նրան, և նա փրկվելու նպատակով վերածվեց լորի և նետվեց ծովը: Նրա անունով է կոչվել Աստերիա քաղաքը, որը հետագայում վերանվանվեց Դելոս: Գոյություն ունի նաև այնպիսի առասպել, համաձայն որի, քանի որ նա մերժել էր Զևսին, վերջինս նրան լոր էր դարձրել և նետել էր ծովը: Մեկ այն առասպելի համաձայն, նա վերածվել էր քարի և երկար ժամանակ մնացել էր ջրի տակ, իսկ հետագայում վերածվել էր կղզու: Այդ կղզին հետագայում կոչվեց Օրտիգեյա, իսկ ավելի ու Դելոս:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.