Encyclopedia

Մասոններ

Մասոնական առաջին կազմակերպությունները առաջացել են Մեծ Բրիտանիայում: Հիմնական անդամները եղել են ոչ թե հրեաները, ինչպես շատերը կարծում են, այլ հենց անգլիացիները:

 

Մասոնները հետագայում տարածվել են Ֆրանսիայում, և ապա Գերմանիայում: Իսկ ավելի ուշ արդեն ամբողջ աշխարհով մեկ:

 

  • Մասոնների հիմնական նպատակը լուսավորչության տարածումն է ու մարդկային այնպիսի հասարակության ստեղծումը, որը հիմնված կլինի զուտ մարդակենտրոն գաղափարների վրա:

 

  • Մասոնական կազմակերպությունները կենտոնական կառավարություն չունեն, տարբեր երկրների փոքր խմբերը միավորվում են ազգային մեծ խմբի շուրջ, իսկ տարբեր պետությունների ազգային խմբերը կարող են համագործակցել միմիանց հետ: Կարող են և չհամագործակցել, նույնիսկ պայքարել իրար դեմ, այսպիսի պայքարի օրինակներ կան գրքում:

 

  • Ըստ Շուստերի, բրիտանական և գերմանական մասոնությունը պատմության ընթացքում ավելի պակաս է շեղվել մասոնական պերմանենտ գաղափարներից, իսկ ֆրանսիական մասոնությունը առավել շատ, և նույնիսկ մասոնական մոլորությունների ու ծայրահեղությունների կիզակետն է եղել գրեթե միշտ:

 

  • Ռոզենկրիցերականությունը, գերմանական մասոնության տարատեսակ է:

 

  • Մասոնության մեջ իրար հետ միշտ պայքարել են երկու կառավարման/դաստիրակչության համակարգեր: Առաջինը կոչվում է ուժեղ հնազանդություն համակարգ, իսկ երկորդը թույլ հնազանդության համակարգ: Սրանց տարբերությունը կայանում է նրանում, թե նորաթուխ մասոնը ինչ տիպի վերապատրաստում էր անցնում, և վերահսկողությունը ինչ տիպի էր լինում : Ու տարբեր խմբեր, դավանել են այս կամ այն  հնազանդության գաղափարախոսությունը:

 

  • Գրքի մեջ տեղ գտած մասոններին վերաբերվող գլուխները մի բանի մասին էլ են պատմում: Դա մասոնների անթերագնահատելի ազդեցությունն է եվրոպական մշակույթի վրա: Հումանիտար, դեմոկրատական գաղափարների տարածման վրա: Գիտության զարգացման վրա և այլն … Միայն այն մարդկանց անունների ցանկը, որոնք հանդիսացել են կազմակերպության անդամներ ամեն ինչ արժե:

 

Ֆրանսիական լուսավորիչներ և էնցեկլոպեդիստներ, գերմանական դասական փիլիսոփայության դեմքեր, Նյուտոն, Գյոթե, Լեյբնից, Ֆիխտե, Դալամբեր, Ռոսսո, Դիդրո, Կամենսկի, Լոկկ ու այսպես շարունակ ….
 
 
Աղբյուրը`    ablog.gratun.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.