Encyclopedia

Մասոնություն

Մասոնությունը նաև ֆարմասոնությունը, ֆրանկմասոնությունը կրոնա-քաղաքական շարժում է, որն առաջացել է 18 -րդ դարում որպես հատուկ առաքելությամբ օկուլտիստական ծեսերով միջազգային գաղտնի կազմակերպություն։

Մասոնությունը իր համար նպատակ է դրել բարոյական կատարելագործումը, կանգնեցնելու «առաքինության տաճարը» (այստեղից էլ այդ շարժման «ազատ որմնադիր»)։ Մասոնական կազմակերպության անդամները կոչվում են մասոններ. անվանումը ծագում է ֆրանսերեն franc-maçon-ից (հին ֆրանսերեն. masson, անգլերեն. freemason, «ազատ որմնադիր»). օգտագործվում է նաև այդ եզրի բառացի թարգմանությունը։

 

Մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում XV և XVI դդ., կազմավորվել է 1717 թ. Լոնդոնում։ Այնուհետև տարածվել են նաև այլ երկրներում։ Ֆրանսիայում մասոնները առաջին անգամ ի հայտ են եկել «Ազատ քարտաշների միություն» անվանմամբ։
 
Դավադրական տեսություններին հավատող մարդիկ կարծում են որ մասոնները կապված են Իլյումինանտների հետ և ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունը։
Շատ իսլամական երկրներ հակամասոնությունը կապում են հակասեմիտիզմի ու հակասիոնիզմի հետ։ Այդ պատճառով բազմաթիվ իսլամական երկրներ արգելել են մասոնական լոժաները իրենց երկրներում։ Սակայն Թուրքիան, Մարոկկոն և Եգիպտոսը թույլ են տալիս մասոնական լոժաներ։
 
Մասոնական օթյակների (լոժաների) անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի և տաղանդավոր մարդիկ։ Ինչպես հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, արքաներ, այնպես էլ նկարիչներ, ճարտարապետներ և երգահաններ։ Պատմությանը հայտնի են շատ դեպքեր երբ այդ շարժումը հետապնդվել է տարբեր պետություններում, իսկ շարժման մասնակիցները հալածանքների են արժանացել։
 
XIX դարում Մասոնությունը տարածվել է նաև Օսմանյան Կայսրությունում։ Թուրքիայում մասոնական օթյակի հիմնադիրներից է եղել Թալեաթ փաշան։
 
Ներկայում մասոնությունն ամբողջ աշխարհում ունի շուրջ վեց միլիոն անդամ, որից միայն 480 հազարը՝ Անգլիայում, Իռլանդիայում և Շոտլանդիայում, 2 միլիոնը ԱՄՆ-ում։ Մասոնական օթյակներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.