Encyclopedia

Հիմնադրվել է Լոս Անջելես քաղաքը

Ներկայիս Լոս Անջելես քաղաքը 1781թ.-ի սեպտեմբերի 4-ին հիմնադրել են իսպանացի միսիոներները: Մի քանի տասնամյակներ եղել է փոքրիկ քաղաք, իսկ 19-րդ դարի սկզբներին այն արդեն Կալիֆորնիայի խոշոր բնակավայրերից էր: 1835թ.-ին քաղաքը դառնում է Մեքսիկայի սեփականությունը և անվանվում Լոս Անխելես:
Ամերիկամեքսիկական պատերազմում Մեքսիկայի պարտությունից հետո`   1848թ.-ին կնքված խաղաղ պայմանագրի համաձայն`   քաղաքն անցնում է ԱՄՆ-ին՝ կոչվելով Լոս Անջելես:
 
1850թ.-ին բնակավայրն ուներ 1600 բնակիչ և պաշտոնապես ստանում է քաղաքի կարգավիճակ: Այսօր Լոս Անջելեսը Կալիֆորնիա նահանգի թվով երկրորդ խոշորագույն (15 մլն. բնակչություն) քաղաքն է ԱՄՆ-ում:
 
Քաղաքի տարածություններն այնքան մեծ են, որ անվանում են «փողոցների քաղաք»: Քաղաքը հայտնի է հռչակավոր Հոլիվուդով և մանկական «Դիսնեյլենդով»:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.