Encyclopedia

Կարլ Բենց

Գերմանացի ինժեներ, հայտնի գործարար, բենզինային շարժիչով ավտոմոբիլի հայտնագործող Կարլ Բենցը ծնվել է 1844 թվականի նոյեմբերի 25-ին: Հենց Բենցի ընկերությունից էլ հետագայում պիտի ստեղծվեր "Daimler-Benz AG"-ն: Թերևս, Բենցի հաջողությունը պայմանավորված էր ձեռնարկության լոգոտիպով`   Դայմլերի եռագագաթ աստղով, որը խորհրդանշում է «երկրի, ջրի և օդի համար ստեղծված շարժիչները»:

Ավտոմեքենայի՝ որպես տրանսպորտային միջոցի լայն օգտագործումն սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880թ.) հետո: 1886թ. Կարլ Բենցը շարժիչը հարմարեցրեց եռանիվ կառքին, որն ընդունված է համարել առաջին ավտոմեքենան: Այնուհետև գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Բենցն ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ:

 

Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ. Հենրի Ֆորդն սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջերին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:
 
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18թթ.) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար:
 
1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարներում կիրառվում են մինչ օրս: 1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայողական է, քան կես դար առաջ:
 
1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով աշխատող մեքենաներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.