Encyclopedia

Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը

1922թ. այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որը 1937թ. կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անունով: Թատրոնը բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի «Պեպոն» հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք: Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։

Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։

Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»-ը, «Նամուս»-ը, «Չար ոգի»-ն, «Պեպո»-ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»-ն, «Լիր արքա»-ն և այլ գործեր։
 
1920-1930-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։
 
Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։
 
Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյան, Հ. Ներսիսյան, Ա. Ավետիսյան, Գ. Ջանիբեկյան և ուրիշներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.