Encyclopedia

Համաշխարհային սարդոստայն

Համաշխարհային սարդոստայնի ("WWW") հայտնագործումը վերագրվում է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բերներս-Լիին:
Համաշխարհային սարդոստայնը ("WWW") հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ է, որն աշխատում է համացանցում և թույլ է տալիս բացել ու նայել կայքէջերը`   օգտվելով դիտարկիչից ("browser"):
 
Վերջինիս միջոցով կարելի է նայել և տեսնել կայքէջեր, որոնք պարունակում են նկարներ, տեքստեր, տեսահոլովակներ, ինչպես նաև տեղափոխվել մի էջից մյուսը հիպերկապերի միջոցով:
 
Վեբն ընդամենը մեկն է համացանցային ծառայություններից, մյուս ծառայություններից են էլեկտրոնային փոստը, վայրկենական հաղորդագրությունը և այլն։
 
Վեբը հորինվել է համացանցի ստեղծումից տարիներ անց, սակայն հենց դա է, որ կենտրոնացրել է մեդիաների ուշադրությունը համացանցի վրա։
 
Այդ ժամանակից ի վեր վեբը հաճախ շփոթում են համացանցի հետ, հատկապես՝ ցանց բառն օգտագործվում է ոչ տեխնիկական տեքստերում՝ առանց նշվելու, թե ինչի մասին է խոսքը վեբի՞, թե՞ համացանցի։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.