Encyclopedia

Կայացավ առաջին ներկայացումը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում

1933թ. հունվարի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ «Ալմաստ» օպերայի ներկայացումը: Այնուհետև թատրոնը 1939թ. վերանվանվանվեց «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն», (1956թ.՝ ակադեմիական), որի ստեղծագործական գլուխգործոցները դարձան «Ալմաստ» և «Անուշ» օպերաների բեմադրությունները։
Երևանի գլխավոր հատակագծի համաձայն`   Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցվեց քաղաքի հյուսիս-հարավ առանցքի վրա`   այժմյան Հյուսիսային պողոտայի գլխամասում, որտեղ գտնվում էր Գեթսեմանի մատուռը։ Այսօր թատրոնի ճեմասրահում կանգնեցված է խաչքար`   ի հիշատակ Գեթսեմանի մատուռի։ 
 
Թատրոնի շենքը նախագծվել է 1926-1936թթ. որպես «Ժողովրդական տան համալիրի թատրոն» (ճարտարապետ`   Ա. Թամանյան)։ Համալիրի նախագիծը չի իրականացվել, սակայն «ժողովրդական տուն» անվանումը պահպանվել է։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հանդիսավոր հիմնադրումը կայացել է 1930թ. նոյեմբերի 28-ին։
 
Ա. Թամանյանի նախագծի հիմնական գաղափարը մեկ շենքի մեջ ձմեռային (հյուսիսային կողմ) և ամառային (հարավային կողմ) դահլիճները միավորելն էր, որը հնարավոր եղավ իրականացնել ավելի ուշ։ 1939թ. ավարտվեց կառույցի ձմեռային թատրոնի հատվածը, իսկ 1953թ.`   ամառայինը, որը վերափոխվեց համերգային դահլիճի (այժմ`   Ա.խաչատրյանի անվ. համերգասրահ)։
 
Երկդահլիճ թատերական շենքին Ալ. Թամանյանն ինքնատիպ և արտահայտիչ մարմնավորում է տվել: Բեմի հանդիպակաց կողմերի կիսաշրջանաձև դահլիճներն օժանդակ մասերով հատակագծում միավորվում են ձվաձև, աստիճանաձև բարձրացող տարածական կոմպոզիցիայի մեջ, որի կենտրոնում բեմի ծավալն է։
 
Ըստ նախագծի`   շենքի գեղարվեստական ձևավորման հորինվածքում պետք է լինեին զարդաքանդակներ, որմնանկարներ, արձաններ`   հայ ժողովրդական բանահյուսությունից և հայ դասական գրականությունից վերցրած թեմաներով։
 
Թատրոնի նախագիծը 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում «Ոսկե մեծ» մրցանակի է արժանացել։ 1978-1980թթ. շենքի մի մասը, իսկ 1981-1983թթ. համերգային մեծ դահլիճը հիմնովին վերանորոգվել են։ Վերակառուցումից հետո օպերայի և բալետի թատրոնի դահլիճն ունի 1200 նստատեղ, համերգային դահլիճը`   1400։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.