Encyclopedia

Մոսկվայում մեկնարկում է հայկական արվեստի տասնօրյակը

Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935թ. առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմում ներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ»-ը: Գոյության առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական ազգային սկզբունքների մշակմանը, ուրույն դիմապատկերը կերտելուն:
Գոյության առաջին տասնամյակը չբոլորած՝ 1939 թվականին աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում՝ Մեծ Թատրոնի բեմահարթակին՝ մոսկովյան խստապահանջ արվեստասերին վարպետորեն ներկայացնելով համաշխարհային դասական և ազգային օպերային ու բալետային ներկայացումներ, արժանանալով պետական շքանշանների, կոչումների:
 
1940թ. Ազգային օպերային թատրոնն ունեցավ հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի նախագծով նորակառույց հոյակերտ իր շենքը, որը քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է: Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956 թվականին՝ Հայկական Արվեստի և գրականության Երկրորդ տասնօրյակի օրերին:
 
Այս անգամ ներկայացվեց նաև «Արշակ Բ» օպերան դիրիժորների, մեներգիչների նվագախմբի երաժիշտների ու երգչախմբի անդամների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով համալրված կազմով և գլխավոր դիրիժոր Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ:
 
1956թ.-ի Հայ արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի աննախադեպ հաջողությունից հետո ՀԱՕԹ-ին շնորհվեց ակադեմիականի բարձր կոչում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.