Encyclopedia

Տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը

Հռոմեական և հայկական զորքերի միջև այս ճակատամարտը տեղի է ունեցել Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ: Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ արշավել և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ:
Կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը՝ մ.թ.ա. 69թ.-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի տարածքով ներխուժել է Հայաստան և պաշարել Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն:
 
Հայակական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկությունները: Մարտն սկսվել է առաջ քաշված հայկական զրահարկի հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով: Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով շրջանցումով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել դեռևս մարտակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի:
 
Հայոց բանակը պարտություն է կրել, Տրգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունը՝ Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա, անցել են Հռոմին: Չնայած հաղթանակին՝ ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. Արածանիի ճակատամարտում (մ.թ.ա. 68թ.) Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.