Encyclopedia

Երևան է ժամանում Ալեքսանդր Սպենդիարյանը

Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (նոյեմբեր 1, 1871թ., Կախովկա - մայիսի 7, 1928թ., Երևան), հայ մեծանուն կոմպոզիտոր, ում անունով էլ կոչվում է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ Եղել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926թ.):
Ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում։ Նա եղել է ռուս մեծ երաժիշտ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը:
 
Ռիմսկի-Կորսակովն արժևորում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր նրան խորամուխ լինել հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ 
 
1922 թվականին Սպենդիարյանը հրավիրվում է Երևան, որտեղ ստեղծագործում է մինչև կյանքի վերջը։ 1924 թվականի հոկտեմբերի 22-ին նա ժամանում է Երևան:
 
Հայաստանում անցկացրած տարիները նրա կյանքի ամենաբեղմնավոր տարիներն են եղել։ Սպենդիարյանի հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։
 
Մահացել է 1928 թվականի մայիսի 7-ին Երևանում։ Թաղված է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մերձակա պուրակում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.