Encyclopedia

Աղքատության վերացման միջազգային օր

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը, որը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան`   1992 թվականին:
2000 թվականին կայացած ՄԱԿ-ի վեհաժողովում աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ վճռել էին մինչև 2015 թվականը կիսով չափ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը:
 
Իրադրությունը հատկապես մտահոգիչ է քիչ զարգացած երկրներում: Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ`   մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: 
 
Այսօր գրեթե մեկ միլիարդ մարդ սովի է մատնված: Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունի սոցիալական պաշտպանություն, որը կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.