Encyclopedia

Քանաքեռում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի արձանի բացումը

Մոտ 100 տարի առաջ Փարիզում ձուլվեց Անդրեաս Տեր-Մարուքյանի կերտած Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանի ձուլման վճարի բավարար չլինելու պատճառով այն 12 տարի մնաց ձուլարանում։
1925թ.-ին արձանը Երևան տեղափոխելիս ճանապարհին անհետացավ, ապա մի քանի ամիս որպես Եվրոպայի անանուն հեղափոխականի արձան դրվեց Բաթումի կենտրոնական հրապարակում։
 
70 տարի անց վերջապես հաջողվեց արձանը տեղադրել Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա Խ. Աբովյանի անվան հրապարակում։
 
1950թ.-ից սկսվեց արձանի երևանյան «ճամփորդությունը», 14 տարի անց վերջնականապես դրվեց Քանաքեռում։
 
Բարեբախտաբար, Աբովյանի արձանը, բազում «կրակների» միջով անցնելով, հասավ Քանաքեռ և մինչ այսօր կանգնած է մեծ լուսավորչի տուն-թանգարանի մոտ։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.